Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նախկինում համաձայնեցված քայլերը գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ դեէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ Լաչինի միջանցքը։ Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացումն այլընտրանք չունի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՄԱԿ ԱԽ նիստի մասին հայտարարություն է տարածել

Հաջորդը

Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական…
Դիտել

Զարեհ Սինանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:…
Դիտել

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին՝ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Փաշինյան

«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել քաղաք, հետո՝ երկրորդ,…
Դիտել

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ ԱԽ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share