Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին փոխանցումները սկսել են նախորդ ուրբաթ: Անդրադառնալով անչափահասներին՝ Խաչատրյանն ասաց՝ նրանց դիմումների ընդունման  գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ից:

«Դիմումների ընդունման պահից սկսած մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 15:00-ն 17 հազար 139 անչափահասի դիմում ենք ստացել»,-շեշտեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ դիմումների բավարարվածության չափը 1005 է, այսինքն՝ 1005-ի դիմումի վերաբերյալ նույնականացում է իրականացվել, 306-ը մերժվել է, 15 հազար 828-ը մշակման փուլում է: Մշակման գործընթացը կավարտվի մեկ կամ երկու օրվա ընթացքում: Փոխանցումները կկատարվեն հոկտեմբերի 13-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի

Հաջորդը

Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց…
Դիտել

Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև…
Դիտել

Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ.…
Դիտել

Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր համագումարը

Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share