Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն, հերիք չեղա՞վ․ Պապոյան (տեսանյութ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անընդունելի է համարել Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անցկացնելը։ 

Պապոյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հորդորեցին գործընթացներ սկսել, որոնց արդյունքում ԼՂ-ում պետական հեղաշրջում արվեց․ «Գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, լուծարեն ԼՂ խորհրդարանը, բայց գան Հայաստանում ԱԺ նիստ անե՞ն․ սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։ Չի կարելի հայրենասիրական պաթոսով Հայաստանի դեմ բաներ անել։ Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, խորհուրդ եմ տալիս խելքի գալ։ Եթե դա մտածված գործողություն է՝ արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, դա ևս կբացահայտվի»։ 

Նա նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»։ 

Նա պնդել է, որ կապիտուլյացիայի իրական պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատուն պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ

Հաջորդը

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել

Առնչվող նյութեր
Դիտել

Արտակ Մանուկյանը չի մասնակցի ընտրություններին «Իմ Քայլի» համամասնական ցուցակով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը որոշել է չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա տեղեկացրել…
Դիտել

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա». Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա», – մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ…
Դիտել

Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները «Արմենպրես» գործակալության հարցերին Հարց. Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ…
Դիտել

Համայնքային բյուջեին ավելի քան 18 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել 6 անձի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share