Lilevents-ի ամառային միջոցառումը՝ նվիրված կանանց առողջությանը

Գործունյա կանայք, գեղեցկություն, առողջություն և խնամք. Օրերս կայացավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը, որի խորագիրն էր «Բրանչ առողջության և ինքնախնամքի մասին»:

Ցերեկույթն ինֆորմատիվ էր հյուրերի համար, որոնց թվում էին՝ հայտնի դերասանուհիներ, հաղորդավարուհիներ և տարբեր բնագավառների բլոգերներ:

Ցերեկույթը բավականին հագեցած էր շնորհիվ բանախոսների. գաստրոենտերոլոգ Շուշան Միրիջանյանը խոսեց մարսողական համակարգն առողջ պահելու գաղտնիքների մասին, սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանը ներկայացրեց Սոնոգրաֆիայի դերը՝ լյարդի ճարպակալման և ֆիբրոզի ժամանակ և էսթետիկ բժշկուհի Լիանա Մարկոսյանը, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես պետք է խնամել դեմքն ամռանը։

Փակ հավաքույթին շոշափվում էին հիմնականում կանացի թեմաներ, ուստի մթնոլորտն ավելի անմիջական էր: Բժիշկների ելույթը տեղեկատվական էր և օգտակար ներկաների համար։

Օրվա գործընկերներն էին՝ «Hipp Armenia» ընկերությունը՝ իր մանկանան խնամքի միջոցներով, «Ahmad Tea» անգլիական թեյերի ընկերությունը, «Coffee Inn» սուրճերի ընկերությունը, «Mornin» հայկական արտադրության մյուսլիները, որոնք իդեալական են առողջ նախաճաշի համար, ինչպես նաև «Milarush» հայկական արտադրության զարդեր ներկայացնող ապրանքանիշը:

Միջոցառումը տեղեկատվական լինելուց բացի նաև լի էր նվերներով, որոնք պատրաստել էին գործընկերները։

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկվում է. Արթուր Հովհաննիսյան

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով…
Դիտել

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share