Լիտվայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Ըստ Լիտվայի նախագահի վարչակազմի՝ նա պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները, Լիտվայի և ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային։

Նախօրյակին Լիտվան համաձայնագիր է ստորագրել նորվեգական Kongsberg ընկերությունից երկու արդիականացված NASAMS արձակման համակարգեր գնելու և Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ։

«Դրանք Ուկրաինա կուղարկվեն ամենամոտ ժամանակներս», – հունիսի 27-ի երեկոյան հայտնել է Նաուսեդան։

NASAMS –ը նորվեգական շարժական զենիթահրթիռային համալիր է, պատկանում է փոքր-միջին գործողությունների շառավղի հակաօդային պաշտպանության համակարգերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին

Հաջորդը

Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է․ Արթուր Թովմասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Ներքին գործերի նախարարության…
Դիտել

Հակագրոհի ժամանակ գեներալ ընդդիմադիր գործչի որդին չի կատարել իր պարտականությունները․Նիկոլ Փաշինյան

Խառը ժամանակները կանցնեն, հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ է Արցախի հարավային ուղղությամբ ռազմական գործողությունը ձախողվել։ Այս մասին ԱԺ նիստում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում նշված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share