Լրբերը սրբեր են դարձել

Oգոստոսի 16-ին, հերթական կարևոր օրն է լինելու Հայաստանի և Ացախի համար։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ստեղծած հումանիտար իրավիճակը քննարկելու հարցով Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ը Անվտանգության խորհրդի նիստ կգումարի: Անկախ թե ինչ կորոշվի այդ նիստի ընթացքում՝ ակնհայտ է, որ Հայաստանը Արցախի պաշարման այս ամիսների ընթացքում ձեռքերը ծալած չի նստել, ինչպես ամիսներ շարունակ փրփրակալած բերանով հանրությանը փորձում են համոզել Հայաստանի և Արցախի որոշ շրջանակներ։

Հայաստանի հերթական դիվանգիատական քայլը ջղաձգել է ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի ընդդիմության այն հատվածին, որոնք աշխատանքային գրաֆիկով «փրկիչ» են աշխատում, իսկ տարիներ առաջ էլ հայրենիքի փրկության համար ոստիկան էին սպանում։

Վերջին օրերին «ծուռ» ու «շիտակ» «արցախասերները» յուրահատուկ միասնություն են ձևավորել։ Մեկը կոչ է անում զենքով բացել Լաչինի ճանապարհը, սակայն առանց իրեն, որովհետև ինքը ո՛չ առողջություն, ո՛չ էլ հավես ունի, մյուսը՝ ամառային հանգստից վերադառնում և կոչ է անում անհանգիստ լինել, երրորդը՝ կոչ է անում աղոթել, իսկ չաղոթողներին անաստված հռչակում։ Մեղադրում են իշխանություններին՝ Արցախը սովի մատնելու համար, իսկ իրենք խնջույքների սեղաններին կենացներ են ճառում՝ հանուն Արցախի։

Սա հայկական տխուր և դառը իրականությունն է, այն իրականությունը՝ որտեղ լրբերը սրբեր են դարձել, ոստիկան սպանողները՝ հայրենիքի փրկիչ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հաջորդը

ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ.…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում քաղաքական գործակցության հուշագիր ստորագրեցին։…
Դիտել

Հայտնի է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրը եւ վայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share