Մարտունի քաղաքի մերձակայքից ադրբեջանցիները մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին. Գեղամ Բաղդասարյան

Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

«Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին, որքան գիտեմ, երեք օր ժամանակ էին տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրսբերելու համար։

Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։

Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։ Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, մինաշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։

Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն՝ մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։

Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ»,- գրել է Գեղամ Բաղդասար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը անկախության տարեդարձի առիթով (տեսանյութ)

Հաջորդը

Հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում. ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնում

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե դա համարում եք թուլություն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ նրանք շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով. Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից,…
Դիտել

ԵՄ-ն հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի…
Դիտել

Ինչու մեր պահեստում եղած հրթիռները չեն կիրառվել․ Մովսես Հակոբյան

Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր կրկին անդրադարձել է ՍՈՒ-երի թեմային։ Հակոբյանը նշել է, որ ՍՈւ-երը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share