«Մայր Հայաստան» դաշինքը կսատարի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքը կսատարի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: «Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար: Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը:

Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու մանդատ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը:

Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին: Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»,- ասված է հայտարարության մեջ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքթարի վանքի ուղղությամբ

Հաջորդը

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ որոշեցի այսօր մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական կողմը ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ 

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը`…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել…
Դիտել

Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share