Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրեում. Բաբայանի կուսակցությունը պահանջներ է ներկայացրել նախագահին

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։

«2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։

Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։

Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։

Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։

Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։

Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․

– Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։
– Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։
– Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։
– Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող

Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովու´րդը կտա»,- ասված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հաջորդը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Կաշառքով covid19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտեֆիկատներ են տրվել. 7 մեղադրյալի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում բուժհաստատության աշխատակիցների կողմից կաշառքով covid19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտեֆիկատներ են տրվել. 7 մեղադրյալի վերաբերյալ վարույթի…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանձնաժողովի չորրորդ հանդիպումը

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share