Մենք կշարունակենք սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Անկախության տոնի կապակցությամբ լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին։ 1991թ․ հռչակելով իր անկախությունը Խոհրդային Միությունից՝ Հայաստանն ընտրեց անկախության ու ինքնորոշման ուղին։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հանձնառությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների ապահովմանն ու ամրապնդմանը, իրավունքի գերակայությանն ու արդարությանը բոլորի հայերի համար։ Այս արժեքները համահունչ են մեր արժեքներին, և մենք հպարտ ենք լինել Հայաստանի գործընկերն այս ուղղություններում։

Մենք կշարունակենք սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և շարունակում է հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, որի ներքո հարգված կլինեն բոլորի իրավունքները։

Մենք կշարունակենք ջանքերը մեր երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Հայ ժողովրդին առաջիկա տարում մաղթում եմ բարեկեցություն ու խաղաղություն»,– ասված է ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնում են Եվլախ

Հաջորդը

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեության, Հայաստանը պատրաստ չէ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ անհնար են համարում ԼՂ հայերին լրացուցիչ…
Դիտել

Անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ձյան առատ տեղումներ

Ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share