Մենք մշտապես Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը:

Գործընկերներն արձանագրել են, որ այս հանդիպումը շարունակությունն է անկեղծ բարեկամության եւ հետեւողական գործընկերային քաղաքականության: Նրանք գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաեւ խորհրդարանականների հետեւողական աջակցությունը եւ Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են եւ շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին եւ հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի եւ կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում: Նա գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի բարեկամական մոտեցման եւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում` տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. Բլինքեն

Հաջորդը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանձնաժողովի չորրորդ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել են Չավուշօղլուի և Լավրովի բանակցությունները

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։  ՌԴ ԱԳՆ…
Դիտել

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին ըստ որի՝ իր…
Դիտել

92-ամյա Ջորջ Սորոսն իր կայսրության վերահսկողությունը փոխանցել է որդիներից մեկին

Հրեական ծագումով ամերիկացի միլիարդատեր, ներդրող, բարերար Ջորջ Սորոսն իր հսկայական կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․ Պապոյան

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի որոշակի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների նկատմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share