Մենք շարունակում ենք հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ կազմավորման 32-ամյակին նվիրված ելույթին․

«Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները՝ երաշխիքների, սպառազինությունների վերահսկման ու չհարձակման վերաբերյալ, քաղաքական հայտարարություններ են, որոնց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եթե լինեն համապատասխան ազդակներ, քննարկումները կտեղափոխվեն այլ փուլ․

«Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակն ու սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը մի քանի շաբաթից կլինի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր ցերեկը և վաղը հնարավոր է թույլ ձյուն

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանի ելույթը նվիրված բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին…
Դիտել

Տապանաքար ընդդիմության և պարտավորություն իշխանության համար

Մարտի 26-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքներում, տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share