Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին՝ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Փաշինյան

«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել քաղաք, հետո՝ երկրորդ, հետո՝ այդպես շարունակ». այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Շուշիի սողացող անկման պատմությունը։

«Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Որքան էլ Շուշիի շուրջ իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման տեղեկության առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք․ պահեք Շուշին։ Պահեք, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ հայկական զորքերը Շուշիի ներսում են։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չհամաձայնվեցի, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն․ վարչապետ

Հաջորդը

Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբեր 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան եմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք…
Դիտել

Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին հրապարակային հայտարարությունից…
Դիտել

«MAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է

Դեկտեմբերի 28-ին, ժամը 09։02-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share