Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբեր 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան եմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ հայտարարության տեքստն ստորագրել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով 2020-ի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցություններից։ 

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նա վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով. «Նոյեմբերի 8-ին և 9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20, պատերազմի ողջ ընթացքում՝ շուրջ 60 հեռախոսային խոսակցություն»։ 

Վարչապետը հայտնել է, որ հայկական կողմն առաջարկել է Աղդամը՝ Հադրութի դիմաց. «Վերջ ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանի վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան. «Պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոյան էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում»։ Նա տեղեկացրեց, թե ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս է եկել, հետո նորից են բանակցել. «Այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել Տավուշի անկլավների վերադարձի մասին կետ, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ հանել այդ կետը փաստաթղթից, զուգահեռ, կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով աթս-ներ կան։ Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտվա տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին՝ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Փաշինյան

Հաջորդը

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները

Առնչվող նյութեր
Դիտել

Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։ Պարեկային ծառայության պետ,…
Դիտել

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ անձամբ մասնակցելու G7 գագաթնաժողովին, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմա քաղաքում։…
Դիտել

Երևանում կկայանա հայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ու Իսպանիայի Առևտրային պալատը կազմակերպում են Ագրոարդյունաբերական ֆորում։ Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share