Մոսկվան հուսով է, որ հայ ժողովուրդը պատմությունը կապում է ՌԴ հետ. Լավրով

Մոսկվան հուսով է, որ հայ ժողովուրդը իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, ոչ թե «նրանց, որ ժամանում են օվկիանոսի այն կողմից»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի արդյունքներն ամփոփելիս:

«Մենք կայուն համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է ՌԴ և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին` այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե նրանց, որ ժամանում են օվկիանոսի այն կողմից»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` Հայաստանում հզոր արևմտամետ լոբբի կա` կազմված ոչ կառավարական կազմակերպություններից, որոնք փորձում են չեզոքացնել ՌԴ ազդեցությունը: Նրա խոսքով` այդ կազմակերպություններն արհեստականորեն կրքեր են բորբոքում, ավելին` երբեմն ՀՀ ղեկավարությունն է կրակին յուղ լցնում։

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂ-ում խաղաղապահների թվին, նշել` այն որոշվում է` ելնելով տեղում տիրող իրավիճակից. նրանք օգնում են ԼՂ-ի և Բաքվի միջև երկխոսության հարթմանը:

«Մեր խաղաղապահներն այժմ օժանդակում են ադրբեջանական պաշտոնատար անձանց և ղարաբաղյան ներկայացուցիչների միջև շփումներին: Մեր խաղաղապահները կարևոր դերակատարում ունեն վստահության ամրապնդման գործում, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես` սկզբնական շրջանում, իրենց ապահով զգան»,- ասել է Լավրովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հաջորդը

Որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հայտնում է իր 1 զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ օգոստոսի 3-ին իրենց դիրքերը «ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել Լաչինի շրջանի…
Դիտել

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունըԱրցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին. «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ…
Դիտել

Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինուժի կողմից

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share