Մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը․նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը։ «Դպրոցներում անվտանգության ապահովման եղանակներն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի, և այդ առումով մենք պետք է բավական ադեկվատ լինենք իրավիճակին։ Անվտանգության այն միջոցառումները, որոնց կարիքը կա քաղաքային մեծ դպրոցներում, բանուկ հատվածներում գտնվող դպրոցներում կամ ավագ դասարաններ ունեցող դպրոցներում, մեկը պետք է լինի, իսկ գյուղական բնակավայրերի առանձին դպրոցներում՝ այլ։ Այնպես չէ, որ մի լուծումը լուծում է բոլորի համար»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ կողմնակի անձանց մուտքը դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, բացառությամբ, եթե անձի հետ կա տեսակցություն, կամ երեխայի ծնող է. «Այդ իմաստով դպրոցներում ելումուտը հստակ կարգավորված է, և պետք է ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն միջազգային տարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահովներից մեկը աշխարհում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն․ Ժաննա Անդրեասյան

Հաջորդը

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը կեսգիշերին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Արցախգազ ՓԲԸ-ից՝ խնդրելով…
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share