Դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող կեղծ լուրերին՝ հայտարարելով, թե դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն․

«Դպրոցներում  ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշել է նա։

Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա. «Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին․ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»։ 

Ըստ նրա, տարածվող լուսանկարները նույնությամբ կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի դպրոցների մասին նմանատիպ տեղեկատվությունը. «Երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, այն մեզնից հեռու իրականություն չէ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հաջորդը

Մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը․նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն առայժմ մեր օրակարգում չէ․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։  «Գիտեք, լարվածության մասին դժվար…
Դիտել

Ադրբեջանի Պն-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ…
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի – Գեղարդի վանք ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share