Նա կդառնա աշխարհում միակ հայը, ով դատի կտա Հայաստանին․ Րաֆֆի Փափազյանը՝ Մուրադ Փափազյանի մասին

Երևանում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի գործով առաջին նախնական նիստը։

Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա ներառվել է ՀՀ համար անցանակալի անձանց ցանկում։ Նախնական դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն Մուրադ Փափազյանի ներկայությունը տեսակապի միջոցով։

Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ իրենք չեն սահմանափակվելու ՀՀ ազգային դատարաններով և այս խնդիրները բարձրաձայնելու են նաև ՄԻԵԴ–ում։

Այս գործին անդրադարձել է նաև Ֆրանսիայի հայկական շարժման գլխավոր քարտուղար Րաֆֆի Փափազյանը նա մաանավորապես նշել է.

«Մուրադ Փափազյանը մնում է պատժված. գործը հետաձգվում է ավելի ուշ։ Նա երբեք չի կարող խոսել ժողովրդավարության մասին, քանի որ ինքն ու իր զարմիկը ստեղծել են բրգաձեւ սխեման՝ Ֆրանսիայում հայերի ճանապարհը մենաշնորհելու համար։ Նրանք ոչ ոքի կողմից ընտրված չեն և միայն իրենց են ներկայացնում։ Նա կդառնա՞ աշխարհում միակ հայը, ով դատի կտա Հայաստանին Ադրբեջանի ծափերի ներքո։ Մինչդեռ իմացեք, որ Ֆրանսիայում նա չի ներկայացնում ժողովրդավարական Հայաստանի շահերը», – «Ֆեյսբուքում» գրել է Րաֆֆի Փափազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Հայաստանում․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Հաջորդը

Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վարչապետի ելույթը Ազգային Ժողովում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը։ Վարչապետն…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share