ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղիով ընթանալու հարցում: Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

Հաջորդը

Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների

Առնչվող նյութեր
Դիտել

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ Ռոնալդուով

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Պորտուգալացին ամենայն հավանականությամբ, կհեռանա իր ներկայիս ակումբից ձմեռային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share