Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը հետագայում ևս կշարունակի նպաստել Ուզբեկստանի զարգացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելուն, ինչին իր նպաստը կբերի գալիք ամսում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՔՊ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանին հեռացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Հաջորդը

Բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները հանդիպել են ՆԳ նախարարին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Երուսաղեմում հայերի վրա հարձակումից

Այսօր ավելի քան 30 զինված սադրիչ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք…
Դիտել

Կոնգոյում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ

Կինշասայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 120 մարդ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։ Նախկինում Կոնգոյի ԶԼՄ-ները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share