Պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ, իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին. «Այն, որ մենք հնարավորություն ենք ունենալու ունենալ դե յուրե հաստատված սահմանի որոշակի հատված, լուրջ հիմք է՝ աշխատանքային հետագա իրավական գործընթացները ծավալելու համար»։ Ըստ Վարդանյանի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ գոհունակություն են հայտնել բոլոր դերակատարները, որոնք ներգրավված են եղել գործընթացում. «Ցանկացած դեպքում պայմանավորվածություն է, որը երկու կողմի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում»։ 

Վարդանյանը հարցին՝ գուցե ճիշտ կլիներ սահմանազատումը սկսել Ջերմուկից ադրբեջանական ԶՈւ հեռանալուց հետո, պատասխանել է. «Շատ բաներ շատ ճիշտ կլինեին, եթե, օրինակ, այս կամ այն դրվագը լիներ։ Բայց իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է արվում հնարավորինս գտնել հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի։ Ի վերջո, փոքր քայլերով փոխադարձ վստահությունը ավելի կարևոր է, քան էպոխալ լուծումները»։ 

Նա չի բացառել, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում սահմանների կայունություն և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացում. «Պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ, իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որ հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դո՛ւք ռուսներին շատ եք սիրում, բայց ռուսները ադրբեջանցի թաթար են սիրում․ Շիրինյան

Հաջորդը

Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Առնչվող նյութեր
Դիտել

Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը «Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության…
Դիտել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ

Հունվարի 3-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 21-27-ը. (2022թ․) Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և…
Դիտել

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա». Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա», – մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share