ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։ 

Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։ 

Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։ Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատի մարզում համայնքի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է աներոջը, վերջինս էլ՝ դստերը

Հաջորդը

Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Առնչվող նյութեր
Դիտել

Թերություն վերացնելու կուլտուրան շինարարության ու ճանապարհաշինության ոլորտում կասկածելի է. վարչապետ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության որակին․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերացնել։ Ենթադրենք, ճանապարհը կառուցվել…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերի արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության քաղաքականության համատեքստում.Արման Թաթոյան

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share