Արարատի մարզում համայնքի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է աներոջը, վերջինս էլ՝ դստերը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի և վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝  համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև բնակավայրի ղեկավարի կնոջ նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի մարտի 1-ին հաստատել է համայնքի ղեկավարի, վերջինիս կնոջ և աներոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ քաղաքացին, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը: Վերջինս տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ բնակավայրի ղեկավարի կնոջը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ

Հաջորդը

ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի 120 հազար ժողովուրդը մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ․ Գուրգեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից հնչած արձագանքներին, երբ…
Դիտել

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների…
Դիտել

Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք․ Քըլըչը արձագանքնել է Ռուբինյանին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում տարածել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որ հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share