Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:

Ա. Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանայի անվտանգությանն առնչվող հարցեր

Հաջորդը

Մահացել է վարորդն ու 10 ուղևոր. ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրվարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի արգելափակումով Ադրբեջանը խախտել է իր պարտավորությունը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված…
Դիտել

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիան Սմիթը անդրադարձել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործունեությանը, Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և ՆԱՏՕ-ի ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share