Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Սյունիքում 7 անձի ձերբակալման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, համալիր քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ ովքեր, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սյունիքի մարզում ձերբակալվել է 7 անձ. ՔԿ խոսնակ

Հաջորդը

Տեղի է ունեցել քննարկում «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Քոչարյանի գրպանում տեղավորված գործիչները դուրս են գալիս նրա գրպանից

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության ամենահայտնի փրկիչներից մեկը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Արամ Վարդևանյանն այսօր հայտարարել է որ…
Դիտել

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում  հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share