ՌԴ-ն պարտավոր է հարգել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների հանդեպ ունեցած պարտավորությունները. Վահրամ Աթանեսյան

Բաց նամակ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանին

«Հարգելի պարոն Աբրահամյան
Արցախի համար ճակատագրական այս պահին դիմում եմ Ձեզ մի չափազանց կարեւոր հարցով։ 1991 նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության հայցի հիման վրա ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին Ադրբեջանի Հանրապետության առ 25.11. 1991թ․ օրենքը։

Ռուսաստանի Դաշնությունը միջազգայնորեն ճանաչված է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, ինչից հետեւում է, որ ՌԴ-ն պարտավոր է հարգել ԽՍՀՄ միջազգային, ինչպես նաեւ նախկին միութենական հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների հանդեպ ունեցած պարտավորությունները։

Խնդրում եմ Ռուսաստանի հայերի միության ամբողջ ներուժը եւ գործիքակազմը համախմբել՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերի ստորագրահավաք-հանրագիր ներկայացնելու ՌԴ Սահմանադրական դատարան՝ հայցելով, որ վերջինս, հանդիսանալով ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի ուղղակի իրավահաջորդ, վերահաստատի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին Ադրբեջանի Հանրապետության՝ վերը նշված օրենքի անհամապատասխանությունը ԽՍՀՄ Սահմանադրությանը։

Հարգանքով՝ առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են ռազմաօդային ուժերի ոլորտում հայ-ամերիկյան առավել լայն համագործակցության հնարավորությունները

Հաջորդը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ահազանգում է

Առնչվող նյութեր
Դիտել

Լարսը բացվեց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս…
Դիտել

Սպանության փորձ քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի…
Դիտել

Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Մայիսյան ընտրություններից հետո տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել…
Դիտել

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share