Ռուս մեղադրյալը փորձել է փախչել քննչականի զուգարանի պատուհանից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:

Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք:

Յու.Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք:

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի վարույթում քննվող քրեական վարույթով, որը նախաձեռնվել էր դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնում՝ Թումանյան և Մաշտոց փողոցներում, ՌԴ երկու քաղաքացիների կողմից առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ, Յու․ Մաքսիմովսկայան ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա 9-11 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Բրյուսելում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ…
Դիտել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share