Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:

Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում հայտնաբերվել է զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիների 106 մարմին

Հաջորդը

Կայացել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները (տեսանյութ)

Ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները Մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները: Գլխավոր…
Դիտել

ՔՊ պատգամավորն այս փուլում բացառել է ադրբեջանցի կալանավորված զինծառայողների փոխանակումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացառել է այս փուլում հանրապետության սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը։ «Եթե տեղի…
Դիտել

Կորոնավիրուսային իրավիճակը հանրապետությունում

Սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, կատարվել է 5523 թեստավորում: Առողջացել է 2133 բուժառու, արձանագրվել…
Դիտել

Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share