Ռուսաստանի մի շարք շրջաններ լայնամասշտաբ հարձակման են ենթարկվել

Ռուսաստանի տարբեր շրջաններ գիշերը զանգվածային գրոհի են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ 44 անօդաչու թռչող սարք խոցվել է Ռոստովի մարզում, մեկը՝ Սարատովի մարզում:

Բացի այդ, ըստ ռազմական գերատեսչության, 6 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասում և մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի մարզերում։

Կուրսկի վարչակազմը հաղորդել է, որ ուկրաինական գրոհների հետևանքով ամբողջությամբ այրվել է սեփական բնակելի տուն։

Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Էնգելս քաղաքում, որտեղ տեղակայված են ռուսական ծանր ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան:

Բացի այդ, BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Մորոզովսկ աերոդրոմում ոչնչացվել է 6 ինքնաթիռ։

Իսկ Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը 13 ԱԹՍ է արձակել երկրի տարածքի վրա, որոնք բոլորը խոցվել են։ Ըստ ռազմաօդային ուժերի՝ ԱԹՍ-ները խոցվել են Զապորոժիեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը Բելգորոդի մարզից արձակել են 2 զենիթային կառավարվող հրթիռ և 3 բալիստիկ հրթիռ։ Հրթիռային հարվածների հետևանքների մասին չի հաղորդվում։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Էնթոնի Բլինքենի և Ժոզեպ Բոռելի հայտարարությունները

Հաջորդը

Հայտարարություն՝ Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Օգոստոսի 25-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորինախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևանում այսօր կեսօրից…
Դիտել

Տավուշում իրավիճակը հանգիստ է. մարզպետարանի հայտարարությունը

Տավուշի մարզպետարանը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի…
Դիտել

Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում

Այսօր Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share