Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․Շառլ Միշել

«Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»․ Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող դա չտեսնել։ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է ԵՄ խորհրդի նախագահը։

Շառլ Միշելը նաև ընդգծել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև իսպանական Գրանադայում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, հետևաբար, ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում, Միշելը նշել է, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է կրում այն պահից, երբ սկսել է ռազմական գործողությունը․

«Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման մեջ, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության, իրավունքներն ու անվտանգությունը»,- ընդգծել է Շառլ Միշելը։

ԵՄ խորհրդի նախագահն անդրադարձել է նաև Բաքվի հետ ԵՄ հարաբերություններին՝ այն բնորոշելով բարդ, բայց հեռանկարային․

«Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ շարունակում են մնալ բարդ, բայց հեռանկարային։ Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման ջանքերին պետք է ավելի շատ ներգրավել Ադրբեջանին»,- ասել է Միշելը։ Նաև անդրադարձել է Հռոմի ստատուսի վավերացմանը ԱԺ-ում։

«Նա այսօր գործընկե՞ր է։ Այո՛, նա գործընկեր է: Արդյո՞ք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ո՛չ, հարաբերությունները պարզ չեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո՛, իրականությունը բարդ է, և դա պետք է հասկանալ»,- եզրափակել է Շառլ Միշելը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել

Հաջորդը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ ադրբեջանական ղեկավարությունից պահանջում է դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով…
Դիտել

Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ ՔԿԱԳ գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման…
Դիտել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մկրտությունից հետո գետում հայտնաբերվել է 14 մարդու դի

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Յուքսկեյ գետում 14 մարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մկրտության արարողության ժամանակ ջրի…
Դիտել

Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք մխրճվել են. Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի նախկին մարզպետ, նախկին զինվորական Մելքսեթ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե ինքը ոչ մի կուսակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share