Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Այս  մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում:

Կառավարության որոշմամբ սահմանվել են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Նիստի ժամանակ նաև նշվեց, որ որոշում է ընդունվել, ըստ որի նախատեսվում է  կանոնակարգել զինապարտների, զորակոչի ենթակա անձանց փորձաքննության գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի, մասնավորապես՝ առողջության անձնագրերի, բժշկական քարտերից քաղվածքների (այդ թվում` էլեկտրոնային) տրամադրումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հաջորդը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Կայացել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը հայաստանյան որոշ լրատվամիջոցների խմբագիրների, միջազգային թղթակիցների և փորձագետների…
Դիտել

Սահմանափակումներ չեն լինի․ Առողջապահության նախարարություն

Հայաստանի առողջապաության նախարարությունը հայտնում է, որ հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու…
Դիտել

Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ՝ Արցախում․ որոշումն այսօր ուժի մեջ է մտնում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…
Դիտել

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share