Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն. ՊՆ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է Ալբերտ Ազարյանը

Հաջորդը

Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական  առաքելություն

Առնչվող նյութեր
Դիտել

Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.…
Դիտել

Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։ Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով…
Դիտել

«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են՝ հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share