Սողանք Վրաստանում․ կան զոհեր և անհետ կորածներ

Նախօրեին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով վեց մարդ է զոհվել։ Նրանցից երկուսին փրկարարները հայտնաբերել են երեկ։

Օնիի մունիցիպալիտետում երկրորդ օրն է՝ շարունակաբար իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջ-փրկարարներներ և Վրաստանի ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։

Ինչպես հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, աղետի գոտում այս պահին հնարավոր չէ կապ հաստատել 35 մարդու հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

Երևանում այսօր ուշ երեկոյան ժամերին, ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ…
Դիտել

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է՝ երկրների միջև գործարար կապերը զարգացնելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share