Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով դրանք առանձին հիվանդությունների, հատկապես աֆազիայի պարագայում:

Մոսերը նաև նկատեց, որ երաժշտությունը սոցիալական երևույթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:

Դասախոսությանը հաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինյանի ելույթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի և ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցությամբ։

Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետյանի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցությամբ կատարեց 2020 թվականին լույս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը ոչ ոքի են խաղացել

Հաջորդը

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻՆ-ը ՌԴ-ից ստացել է հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել…
Դիտել

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին։ ««ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share