Տապալմա՞ն, թե՞ փրկության փորձ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ դեռևս հունիսի սկզբին նախատեսված բանակցությունների հերթական փուլը Բաքվի խնդրանքով հետաձգվեց։ Այդ օրերին Ադրբեջանը սկսեց լարվածության մեջ պահել Հայաստանի սահմանները։ Իսկ Արցախում ավելի սեղմեց շրջափակման օղակը։ Ամերիկյան կողմը սակայն պնդեց, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը պետք է կայանա։ Եվ ահա, հունիսի 27-ին Վաշինգտոնում մեկնարկեց հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական ռաունդը։ Բանակցությունների մեկնարկից ժամեր անց Ադրբեջանն Արցախում գնաց խոշորամասշտաբ սադրանքի։ Շփման գծի մի քանի ուղղություններով խախտեց հրադադարը կիրառելով հրետանի, անօդաչու թռչող սարք, հայկական կողմն ունեցավ 4 զոհ։

Հայտնի է, որ ԱՄՆ-ում, հայ-ադրբեջանական ցանկացած մակարդակի շփում՝ Մոսկվայում չեն ողջունում։ Համենայնդեպս՝ Ռուսաստանի պաշտոնական և փորձագիտական շրջանակները բազմիցս են հայտարարել, որ բանակցությունների այդ հարթակը չի նպաստում խաղաղության հաստատմանը տարածաշրջանում և ավելի է լարում իրավիճակը։ Եվ ահա, այս հայտարարությունների և Վաշինգտոնի բանակցությունների մեկնարկի ֆոնին՝ իրավիճակն Արցախում կտրուկ լարվում է։ Ինչպես ասում են՝ մեծ քաղաքականությունում պատահականություններ չեն լինում։

Ճիշտ է իրավիճակը լարում է Բաքուն, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը սպասարկում են ոչ միայն սեփական, այլև այլ երկրների շահերը, երբեմն նաև Հայաստանի՝ այսպես ասած ռազմավարական դաշնակցի շահերը։

Ստեղծված իրավիճակում այսօր զարմանալի և բավական ուշագրավ հայտարարություն է հնչում Ստեփանակերտից։ Արցախի Ազգային ժողովն այսօր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և ուշադրություն՝ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում։  

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Բաքուն, Մոսկվան և Ստեփանակերտը վաշինգտոնյան բանակցությունների մասին երգում են նույն երգը և գրեթե միաժամանակ։ 

Բլոկադայի մեկնարկից ի վեր՝ Արցախում հաճախ են քննադատում Հայաստանի իշխանություններին և մեղադրում Երևանին՝ անգործության համար։ Ստեփանակերտը գրեթե նույն մեղքերի համար մեղադրում է նաև արևմուտքին։ Սակայն ուշագրավն այն է, որ Արցախում որևէ սուր խոսք և քննադատություն չեն հնչեցնում կոնկրետ պատասխանատու երկրի՝ Ռուսաստանի վերաբերյալ։ Այն երկրի, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կնքահայրն է և գլխավոր պատասխանատուն։ Փոխարենը՝ Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներ հնչում են Հայաստանից։ 

Ընդհանրապես, վերջին շրջանում ակնհայտ են դարձել Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունները։ Այս իրողությունը մի կողմից գուցե անսովոր է, սակայն մյուս կողմից Երևանին և  Ստեփանակերտին մանևրելու հնարավորություն են տալիս։  

Ստեփանակերտը բանակցությունների ԱՄՆ հարթակը փորձում տապալե՞լ, թե՞ փորձում է փրկել Հայաստանին՝ Վաշինգտոնում հայկական կողմի համար ոչ շահեկան լուծումների պարտադրանքից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Սևան-Շորժա-Երևան գնացքն այսուհետ կշարժվի Սասունցի Դավթի կայարանից

Հաջորդը

2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 13-ին կայցելի Թուրքիա։ Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է…
Դիտել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share