Տեր-Պետրոսյանի հոդվածը չէր պատասխանում հարցին՝ ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի պատերազմի քննիչ հանձնաժողովում առաջարկեց անդրադառնալ ղարաբաղյան հարցի պատմության, իր ձևակերպմամբ, հանգրվանային կետերին։ 

Ըստ վարչապետի՝ գործընթացի պատմության առաջին հանգրվանային կետերից են ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն ու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ 1997թ. նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին. «Եթե կարճ ձևակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի՝ ստատուս-քվոն երկար ժամանակ պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր հույսեր չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Հետևաբար, ըստ Տեր-Պետրոսյանի, մենք պետք է կենտրոնանանք այլ հարցի վրա, այնպես անենք, որ առաջիկա հազարամյակում էլ Ղարաբաղը մնա հայաբնակ»։

Վարչապետի խոսքով՝ այս ամենին զուգահեռ, Տեր-Պետրոսյանն իր հոդվածում այդպես էլ հստակ և բառացի չի պատասխանում հարցին, թե, ի վերջո, ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը․ լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։ 

Նա հիշեցրեց, որ հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության և ոչ հաղթանակի մասին։

Նա հիշեցրեց Տեր-Պետրոսյանի՝ հոդվածում արած պնդումը, թե Ղարաբաղում և Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը վեց հոգի. «Մեծ հաշվով, ոչ մի գաղտնիք չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այդ ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը, որովհետև ինտերնետ և սոցցանցեր այն ժամանակ չկար, բայց այնպես չէր, որ հանրությունը դրանց մասին ոչինչ չգիտեր»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Իջևանում

Հաջորդը

Որտեղից է Շուշիի սողացող անկումը

Առնչվող նյութեր
Դիտել

Խաչիկ գյուղում 2 բնակիչ վարկ է վերցրել, երաշխավոր դարձած 77 գյուղացին հայտնվել է սև ցուցակում

Կառավարությունը բյուջեից 65.7 մլն դրամ է հատկացրել Խաչիկ գյուղի բնակիչներին։ Բանն այն է, որ այդ գյուղում երկու անձ…
Դիտել

Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ դրամ

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ. նախաձեռնվել է թվով 90 քրեական վարույթ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share