Թրամփը դատի է տվել գրող Քերոլին, որն իրեն մեղադրել էր բռնաբարության համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հակընդդեմ հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ, որն ավելի վաղ դատարան էր դիմել՝ մեղադրելով նրան բռնաբարության և զրպարտության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով` ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավարը Քերոլին մեղադրում է բռնաբարության մեղադրանքների պատճառով իր հեղինակությանը վնաս պատճառելու մեջ, թեև երդվյալ ատենակալները նրան անմեղ են ճանաչել այս մեղադրանքով։

Մայիսի 9-ին Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել գրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի գործով, որը նրան մեղադրել էր ոտնձգությունների և զրպարտության մեջ: Սպիտակ տան նախկին ղեկավարը Քերոլին պետք է վճարի 5 մլն դոլար։ Գրողը Թրամփին մեղադրել էր նաև բռնաբարության մեջ, սակայն երդվյալ ատենակալներն այս հոդվածով նրան մեղավոր չէին ճանաչել:

Թրամփի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ դատարանը գրողին թույլ է տվել լրացնել Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ նոր հայցը։ Դրա համար հիմք են դարձել նախկին նախագահի վերջին հայտարարությունները. CNN հեռուստաընկերության եթերում Թրամփը գրողին անվանել էր «խելագար», նրա փաստարկները՝ «կեղծիք» և «հերյուրանք», իսկ հայցը՝ «սարքովի գործարք»:

Սույն գործով քննությունները նշանակված են 2024 թվականի հունվարին։ Քերոլը Թրամփից պահանջում է վնասի փոխհատուցում 10 միլիոն դոլարի չափով։

2019 թ.-ին Քերոլը, որը սյունակներ էր գրում մի քանի հայտնի լրատվամիջոցների համար, հրատարակել է մի գիրք, որտեղ պնդել է, որ 1995-ի վերջին կամ 1996-ի սկզբին Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի կենտրոնի խանութներից մեկի հանդերձարանում: Թրամփը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարավային Կովկասում բարձր է ապակայունացման ռիսկը. ՀՀ վարչապետ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում անտառային գրեթե բոլոր հրդեհները վերահսկողության տակ են

Թուրքիայում անտառային բոլոր հրդեհները մարվել կամ վերահսկողության տակ են առնվել, բացառությամբ Մուղլա նահանգում երկուսի, երկուշաբթի հայտարարել է երկրի…
Դիտել

Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում․ Դենիս Պուշիլին

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share