Վագիֆ Խաչատրյանի գործը հնարավորություն է, որպեսզի բացահայտվի ադրբեջանական քարոզչության ողջ կեղծիքը․ Վահրամ Աթանեսյան

Հակարիի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի 25 խաղաղ բնակչի սպանության մեջ»։ Հետագա քննչական գործողություններից խուսափելու համար Ադրբեջանի դատախազությունը «ալիբի է ստեղծել»․ իբր՝ «մարդասպաններն այնքան դաժան են գտնվել, որ սպանվածների դիակները հավաքել եւ վառել են»։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ կեղծիքների է ընդունակ Ադրբեջանը, հետեւենք Խոջալուի զոհերի թվի մասին տարբեր աղբյուրների հայտնած տեղեկություններին: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

«-1992թ․ փետրվարի 26-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի մամուլի կենտրոնը հայտնում է, որ «սպանվել է 1600 հոգի»։

-Մարտի 2-ին Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւը հրապարակում «սպանվածների 1 432» թիվ։

-Մեկ տարի անց, Աղդամում ԱԺՃ լիազոր ներկայացուցիչ Ֆահմին Հաջիեւի դեմ հարուցված քրեական գործի նյութերում պաշտոնապես ֆիքսված է, որ «սպանվել է 339 հոգի»։

– Խոջալուի դեպքերի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նյութերում առկա է «սպանվածների 485»թվաքանակ։

– Ադրբեջանի գլխավոր դատաբժշկի կողմից կազմված փաստաթղթում արձանագրված է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «181 դիակ, որից 131՝ տղամարդու, 50 -ը՝ կնոջ»։ Քրեական գործը վարող, դատախազության քննիչ Միքայիլովի «Տեղեկանքի» համաձայն՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «184 դիակ»։ Ընդ որում, ոչ մի աղբյուր չի նշում, թե «սպանվածներից» քանի՞սն են զինվորական, քանի՞սը՝ ոստիականության եւ ԱԱ նախարարության աշխատակից, քանի՞սը՝ «տարածքային ինքնապաշտպանության գումարտակի» կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ։ Ադրբեջանին հաջողվել է, իհարկե՝ մեր հանցավոր անտարբերության պատճառով, միջազգային հանրությանը համոզել, որ «Խոջալուում հայերը դաժանորեն սպանել են 613 բացառապես խաղաղ բնակչի՝ կանանց, ծերերի եւ երեխաների»։ Եւ ոչ ոք երբեք չի հարցրել․ «Մի՞թե խոջալուցի տղամարդիկ այնքան ստոր էին, որ իրենց կանանց, երեխաներին, հայրերին ու մայրերին թողել են անպաշտպան, իրենք՝ փրկվել (ինչպես օրինակ՝ «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը, որ երեսուն տարի է՝ անփոփոխ Միլլի մեջլիսի պատգամավոր է, որդիներին դասավորել է իրավապահ եւ հարկային մարմիններում)։ Վագիֆ Խաչատրյանի գործը հնարավորություն է, որպեսզի բացահայտվի ադրբեջանական քարոզչության ողջ կեղծիքը։ Աշխատել, աշխատել, աշխատել է պետք։

Հ․Գ․ Բոլոր լրատվամիջոցներին, հատկապես՝ օտարալեզու, խնդրում եմ տարածել։ Նույնը վերաբերում է բլոգերներին, թելեգրամ-ալիքներին։ Բոլոր թվերը ստույգ են, քաղված են Ադրբեջանի ԱԱ նախարար Նամիկ Աբասովի խմբագրությամբ Տատյանա Չալաձեի հեղինակած «Դատապարտված Խոջալու» գրքից, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.erevangala500.com կյաքում։

Հ․Հ․Գ․ Պետք է, մասնավորապես, պարզել՝ «խաղաղ բնակիչ» է համարվու՞մ նաեւ օդանավակայանի պարետ Ալեֆ Հաջիեւը՝ իր ֆաշիստական ոհմակի հետ, որ ավելի քան մեկ տարի զբաղվել է հայ մարդկանց առեւանգումներով։ ԽՍՀՄ ժողպատգամավոր Բորիս Դադամյանի՝ Ստեփանակերտի օդանավակայանից լկտի առեւանգումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից արձանագրված փաստ է, որ վկայում է մի իրողություն․ եթե միութենական իշխանության բարձրագույն մարմնի ընտյալ ներկայացուցիչն է նման բռնության ենթարկվել, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ կտտանքներ են կիրառվել Երեւան-Ստեփանակերտ չվերթի շարքային ուցեւորների նկատմամբ։ Սա հիմք է՝ միջազգային դերակատարներին ապացուցելու, որ ԼՂ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ անցումը Հակարիի ադրբեջանական անցակետով ուղղակի անհնար է»,- գրել է Վահրամ Աթանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում

Հաջորդը

Ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս․ ՀՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան, հայտարարել է, թե բանակի բարեփոխումները պետք է…
Դիտել

Հիմա էլ սկսել են ՀԱՊԿ-ի փաստաբանությամբ զբաղվել

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ Պատճառների մանրամասները թեև ՀՀ ԱԳՆ…
Դիտել

Կարեն Անդրեասյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share