Վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի վերջին ԱԺ-ն ընդունեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի ԱԱԾ տնօրենն ու տեղակալները համարվում են հանրային պաշտոնյա և նրանց նշանակումն ու ազատումը վերապահվում է վարչապետին։

Ավելի վաղ, նախագահի այսօրվա հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հաջորդը

Երևան-Սևան ավտոճանապարհի բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։ Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
Դիտել

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։ «Սև…
Դիտել

Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին

Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ…
Դիտել

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share