Խորհրդակցություն Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը:
Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցերը անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևանին պատճառվել է ավելի քան 3 մլրդ դրամի վնաս

Հաջորդը

Աննա Հակոբյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և նրա կնոջ հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Օգոստոսի 25-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորինախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևանում այսօր կեսօրից…
Դիտել

6 ոսկի, 7 արծաթ. հայ բռնցքամարտիկների նվաճումները Վրաստանում

Աշիկ Գրիգորյանի գլխավորած բռնցքամարտի ընտրանին Վրաստանից հայրենիք է վերադարձել հարուստ ավարով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Վրաստանի…
Դիտել

Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք…
Դիտել

Գլխավոր դատախազն այցելել է Գավառի մանկատուն՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share