Yerevan Open 2022. Մամիկոն Ղարիբյանը կիսում է առաջին տեղը 5-րդ տուրից հետո

Երևանում շարունակվում է Yerevan Open 2022 («Երևան Օփեն») շախմատի միջազգային մրցաշարը:

Անկացված հինգ տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն ու Սերգեյ Լոբանովը (Ռուսաստան)՝ 4,5-ական միավորով, գրում է «Արմսպորտը»։

Լավագույն տասնյակում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը, ովքեր կես միավոր են զիջում առաջատարներին։

Մրցաշարին, որը բաղկացած կլինի 9 տուրից, կմասնակցեն 15 երկրի 292 շախմատիստ։ «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են: Մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի պետնախարարը ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

Հաջորդը

Գիշերը թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հովտային գոտում գիշերային ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ…
Դիտել

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ Ռոնալդուով

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Պորտուգալացին ամենայն հավանականությամբ, կհեռանա իր ներկայիս ակումբից ձմեռային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share