ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: Այս մասին ասացԱզգային ժողովում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
«Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով: Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-նշել է Հակոբյանը:
ԱԱԾ փոխտնօրենի խոսքով ցածր աշխատավարձիպատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից: Սակայն այդ ուղղությամբ աշխատելու հանձնարարությունն արդեն կա:
«Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձևով կարգավորել այդ հարցը»,-ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը: