Ադրբեջանական բեռնատարների մոտով անցնելիս արցախցի վարորդի մեքենան կողաշրջվել է

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել:

Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:

Նրա առողջական վիճակը բավարար է: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ապահովելով տեղը ԱԱ քառորդ եզրափակչում

Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ…
Դիտել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ Կառավարությանը հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ–ի ԱԽ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12–ից առ այսօր, խախտելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share