Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են տարածել Սոթք և Կութ գյուղերի հարեւանությամբ. ՄԻՊ

Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով:

«Հատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար:

Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ.

նախ, ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ տեղակայված են քաղաքացիական բնակիչներին պատկանող արոտավայրերի ու խոտհարքերի, ինչպես նաև վարելահողերի մեջ և որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից: Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով:

Երեկ էի նշել, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ : երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:

Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- նշված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Էրդողան

Հաջորդը

ՀՀ-ում կատարվել է 275․138 պատվաստում

Առնչվող նյութեր
Դիտել

Այս պահի դրությամբ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կմ օկուպացրել է ՀՀ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք։…
Դիտել

Թշնամին վնասել է դիրքերում աշխատող տեխնիկան. ՊՆ (տեսանյութ)

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական…
Դիտել

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կբարձրացվի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Լուսավոր…
Դիտել

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել են Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Visit Jermuk ֆեյսբուքյան զբոսաշրջային էջը: «Հզոր բանակ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share