ՀՀ-ում կատարվել է 275․138 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը հիշեցնում է նաեւ, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են տարածել Սոթք և Կութ գյուղերի հարեւանությամբ. ՄԻՊ

Հաջորդը

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է Արագածավանի բնակչի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ…
Դիտել

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Կառավարությունն այսօր որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share