Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է  17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:

«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասաց Քարազյանը։

Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։

Նա նաև հավելեց, որ այս պահին  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է  շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն  չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ:

«44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք  ամիսը մեկ անգամ այցելում ենք  և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք  փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշեց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փորձել են ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ արտահանել ՌԴ

Հաջորդը

Հայաստանը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով

Առնչվող նյութեր
Դիտել

Տղամարդը որսորդական հրացանով սպանել է աներոջն ու զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան…
Դիտել

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի…
Դիտել

ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21. 2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share