ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների ընդունման գործընթաց։

Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հետաքրքրված անձանց` ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ տարածքի մաքսային հսկողության գոտու պայմաններին համապատասխան կարգի բերման և կահավորման, ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն առաջարկներ՝ ծառայությունների մատուցման նվազագույն շահավետ ժամկետի նշումով։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ առաջարկների քննարկման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ պայմանները․

տարածքի կարգաբերման ու կահավորման սեղմ ժամկետները,

օրական աշխատաժամանակի տևողությունը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ծառայությունների մատուցման պատրաստակամությունը,

օրական բեռնաթափման ծավալները,

ծառայության գինը:

Ընտրված մասնակիցը պարտավոր է.  

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցները բեռնարկղերից բեռնաթափման համար ապահովել առնվազն 2 (երկու) հատ ամբարձիչ՝ յուրաքանչյուրը 3,5-5 տոննա բեռնվածքի հզորությամբ:

Ապահովել ամբարձիչի վարորդների, բանվորների և այլ ծառայություն մատուցողների միջև, աշխատանքային պրոցեսում հեռահար կապ հաստատելու և բեռնաթափման աշխատանքները կոորդինացնելու ու արագ ուղղորդելու համար, առնվազն 3,5 կմ շառավիղ ունեցող ներքին կապի շարժական միջոց:

Ապահովել աշխատանքների իրականացման գործընթացի ապահովագրության պարտադիր պահանջ:

Ապահովել ծառայությունների մատուցման ժամանակ մարդու  կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծառայություն մատուցողներին տարածքում գտնվող այլ անձանցից զանազանելու և պատշաճ տեսքով ներկայանալու նպատակով՝ համազգեստ, գլխարկ, սաղավարտ, ձեռնոց, կոշիկ, աշխատանքային արտահագուստ, անվանական քարտ:

Հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրված կազմակերպության կողմից հայտում նշված պայմաններին համապատասխան ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ որակով մատուցման դեպքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից միակողմանի դադարեցվելու է վերջինիս հետագա գործունեությունը նշված տարածքում և ընտրվելու է հայտ ներկայացրած մեկ այլ կազմակերպություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 26-ն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհի ահազանգ Խարբերդի ամառանոցներում

Հաջորդը

Գայանե Հակոբյանը կալանավորվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ  միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-75 /Մ-9/-Իսահակյան-/Մ-7/ (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում։ Առաջին 15.9կմ…
Դիտել

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի…
Դիտել

3 տասնամյակ Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում, այլ «տղավարի իզով-թոզով վերացնում էին. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու փորձ կատարելուն: «Սգակիր մոր…
Դիտել

Նման կոնտեքստում ասված այլանդակությունը ողջունելը՝ անթույլատրելի է․ Ստյոպա Սարֆարյանը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարության մասին

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի հայտարարությանը․ «Մի փոքր ավել, քան մեկ օր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share