Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը

Բաքուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը շարունակելու մտադրության մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը լրագրողներին ասել է, որ մտադիր է մինչեւ 2026 թվականի վերջը այդ տարածքներում (բացառությամբ Շուշիի շրջանի) 34500 ընտանիք վերաբնակեցնել։ Հատկանշական է, որ Հուսեյնովն այս մասին ասել է օկուպացված Շուշիում, որտեղ օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ «խաղաղության համաժողով» է անցկացվում։ Ակնհայտ է, որ հենց նրանց մասնակցությունն է Բաքվին խրախուսում նոր «ձեռքբերումների»:

Մինչդեռ նման բնակեցումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է, որի 7-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հաջորդը

Ալեն ՍԻմոնյանը համոզված է, որ շուտով կավարտվի ՀՀ-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մոտ 80 տոննա բեռ է առաքվել Քարվաճառի շրջան․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020…
Դիտել

Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share