Կոլցո օպերացիա 2

Մի խումբ արցախցիներ փակել են Արցախում ռուսական խաղապահների կենտրոնակայանի ճանապարհը, սակայն ռուս խաղաղապահները ուժով փորձել են բացել։ Ինչ խոսք, ռուսները բավական օպերատիվ են գտել հարցի լուծումը, մինչդեռ նույն օպերատիվությունը ռուսների մոտ չկա՝ ադրբեջանցիների կողմից փակված Լաչինում։

Երբ նախորդ տարվա դեկտեմբերին մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» իբր բնապահպանական պահանջով փակեցին Լաչինի ճանապարհը՝ ռուս խաղաղապահները ձեռքերը ծալած և բերանները ջուր առած լուռ հետևում էին Ալիևի ակտիվիստների քայլերին և ոչինչ չէին ձեռնարկում Արցախի պաշարումը կանխելու համար։ Այդ նույն ռուս խաղապահներն այսօր ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի Հայաստանի հումանիտար բեռը հասնի Արցախ։ Սակայն «խաղաղապահները» ամեն ինչ անում են, որպեսզի հումանիտար աղետի մեջ գտնվող արցախցիները չխանգարեն իրենց կուշտ անդորրը։ Սա արդեն ոչ թե խաղապահ գործառույթ է, այլ բացահայտ օկուպացիա, որը խաղաղապահության անվան տակ իրականացնում են ռուսները Արցախում, իրականացնում են Ադրբեջանի հետ միասին։

Ռուսական խաղապահ զորախումբը վաղուց արդեն արդեն դարձել է Բաքվի խամաճիկը։ Հայաստանի ոխերիմ թշնամին ու ոխերիմ բարեկամն տևական ժամանակ պաշարել են Ացրախը, որտեղ արդեն սով է սկսվում և գրանցվել է սովամահության դեպք։ Այսքանից հետո ռուսներն իրենց տեղական խամաճիկների բերանով փորձում են Հայաստանին համոզել, որպեսզի Երևանը դիմի ՄԱԿ-ին՝ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատ տալու համար․  «․․․խելքի աշեցեք» կասեր դասականը։

Երեխաներին, ծերերին ու կանանց պաշարելով, սովամահության մատնելով ու կոտորելով փորձում են շանտաժի ենթարկել Հայաստանին։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանը դիմի ՄԱԿ-ին ոչ թե ռուս օկուպանտներին միջազգային խաղաղապահ մանդատ տարամդրելու խնդրանքով, այլ ռուսական «խաղապահ» զորախումբը միջազգային խաղաղապահ զորախմբով փոխարինելու պահանջով։ Արցախում այսօր իրական խաղապահ զորախումբ չկա։ Փոխարենը կա արցախցիների ու Հայատանի հաշվին քաղաքական և իրական բիզնես անող կանտորա։  

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

Հաջորդը

Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կալանավորը պարբերաբար զանգահարել ու ասել է, թե դատարանում և դատախազությունում ռումբ է տեղադրված

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական…
Դիտել

Մանկահասակ երեխայի մորը կալանավորելն անթույլատրելի է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում հայտնաբերված չարաշահումների գործին, որի շրջանակներում կալանավորվել էր…
Դիտել

Համալսարանի հանդեպ տոտալ անվստահություն է սերմանվում․ ԵՊՀ դասախոս

Վերջին շրջանում բավական բուռն զարգացումներ են տեղի ունենում բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ։ Այդ իրադարձություններին գումարվեց նաեւ ԲՈՒՀ-երի շենքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share