Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:

Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և  նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՊՆ

Հաջորդը

Կոլցո օպերացիա 2

Առնչվող նյութեր
Դիտել

Մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին.  «Մենք խորապես մտահոգված…
Դիտել

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների…
Դիտել

Կորոնավիրուսի նոր դեպքեր Արցախում

Արցախում մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:  Արցախի առողջապահության նախարարության…
Դիտել

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայսի 16-ը հայտնաբերվել է 316 ավիացիոն ռումբ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված հրթիռակոծությունից հետո, ԱԻ պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share